17:45  ,  12 նոյեմբերի, 2018

«Ալաշկերտը» կխաղա Թբիլիսիի «Դինամոյի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը», օգտվելով հավաքականների առաջիկա խաղերի հետ կապված` առաջնությունում հայտարարված ընդմիջումից, կանցկացնի միջազգային ստուգողական հանդիպում:

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին ալաշկերտցիները Վրաստանում կհանդիպեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Վրաստանի ամենատիտղոսակիր ակումբ հանդիսացող «Դինամոն» ընթացիկ առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում