13:02  ,  12 նոյեմբերի, 2018

Փոփոխություն՝ Հայաստանի հավաքականի կազմում

Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել փոփոխություն:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը: Եդիգարյանն ազգային հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար եւ Լիխտենշտեյն, քանի որ պատրաստվում է հայր դառնալ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հավաքը կսկսվի նոյեմբերի 12-ին Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը կմասնակցեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչպես նաեւ նախապես Երեւան ժամանած Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Մալաքյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Սարկիսովը։    

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվի Ջիբրալթար։ Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։ 

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին, իսկ Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)               

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով