12:55  +04,  12 նոյեմբերի, 2018

Գոռ Մինասյան. Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք

Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում խոսեց աշխարհի առաջնությունում նվաճած արծաթե մեդալի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Աշխարհի առաջնության արծաթե մեդալը շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարզիկի համար։ Շատ լավ ու հիշվող առաջնություն էր՝ հետաքրքիր կազմակերպված։ Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք։ Խանգարող ոչինչ չկար աշխարհի առաջնությունում։ Անձնական քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժության կիլոգրամներս բարելավել եմ։ Դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ հրում վարժությունից էի սովորաբար տուժվում։ Հիմա այս վարժությունում ավելի եմ ուժեղացել։ Ուրախ եմ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության համար։ Ոգեւորում է, երբ թիմակիցդ, ընկերդ աշխարհի չեմպիոն է դառնում։ Ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոն ես դառնում, այն էլ՝ 2-3 ռեկորդներով»,- ասաց Գոռ Մինասյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 450  կգ (205+245) արդյունք: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (աշխարհի ռեկորդ):

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում հաջող էր հանդես եկել նաեւ Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), որը դարձավ աշխարհի չեմպիոն: Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ