11:40  ,  12 նոյեմբերի, 2018

NBA. Ջեյմս Հարդենի 40 միավորները, «Լեյքերսի» դժվարին հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» 115:103 հաշվով ուժեղ գտնվեց «Ինդիանայից»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյմս Հարդենը, որը «Հյուսթոնի» կազմում հավաքեց 40 միավոր:

«Լոս Անջելես Լեյքերսը» Լեբրոն Ջեյմսի 26 միավորների օգնությամբ 107:106 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ատլանտայի» նկատմամբ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Լեյքերսի» խաղացող Տայսոն Չենդլերի հաղթական բլոք-շոթը «Ատլանտայի» դեմ խաղի վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Ատլանտա»՝ 107:106 (28:22, 24:31, 32:22, 23:31)

«Հյուսթոն» – «Ինդիանա»՝ 115:103 (32:31, 44:23, 26:27, 13:22)

«Նյու Յորք» – «Օռլանդո»՝ 89:115 (10:30, 30:35, 20:22, 29:28)

«Դենվեր» – «Միլուոկի»՝ 114:121 (35:33, 24:30, 29:36, 26:22)

«Դետրոյտ» – «Շառլոտ»՝ 103:113 (27:24, 22:27, 26:32, 28:30)

«Պորտլենդ» – «Բոստոն»՝ 100:94 (26:21, 28:16, 29:33, 17:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում