11:17  ,  12 նոյեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում (NEWS.am Sport live, ֆոտո)

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադարձել են Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում չեմպիոնին եւ փոխչեմպիոնին սպասում են նրանց ծնողները, հարազատներն ու երկրպագուները:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+81)

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում