01:56  ,  12 նոյեմբերի, 2018

«Մոնակոն» խնդիրներ չստեղծեց ՊՍԺ-ի համար, Կավանիի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում առաջատար ՊՍԺ-ն 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ «Մոնակոյի» նկատմամբ (տեսանյութ):

Փարիզցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի Նեյմարը, որն անվրեպ իրարցեց 11 մետրանոց հարվածը:

«Մոնակոն» դեռ չի հաղթել Թիերի Անրիի նշանակումից հետո: Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվողի գլխավորությամբ «Մոնակոն» բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում, կրել 4 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի:

ՊՍԺ-ն շարունակում է մրցաշարային աղյուսակը գլխավորել 100 տոկոսանոց ցուցանիշով՝ 13 խաղ, 13 հաղթանակ, 39 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Լիլը» հավաքել է 26 միավոր, իսկ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 25 միավորով երրորդն է:

«Մոնակոն» ունի 7 միավոր եւ «Գենգամի» հետ բաժանում է վերջին տեղը:

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 0:4

Էդինսոն Կավանի, 4, 11, 54, Նեյմար, 63 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով