01:53  ,  12 նոյեմբերի, 2018

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի մեկնարկն անհաջող էր

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պարտությամբ մեկնարկեց Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Խմբային փուլի առաջին տուրում շվեյցարացի 37-ամյա թենիսիստը 2 սեթում պարտվեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 6:7, 3:6:

Այս խմբի մյուս խաղում հարավաֆրիկացի Կեւին Անդորսոնը 6:3, 7:6 հաշվով ուժեղ գտնվեց ավստրիացի Դոմինիկ Տիմից:

8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում