01:25  ,  12 նոյեմբերի, 2018

«Յուվենտուսն» ուժեղ էր «Միլանից», Իգուաինի վրիպումն ու հեռացումը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 12-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ: Հյուրերից աչքի ընկան խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը եւ պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

0:1 հաշվի ժամանակ «Միլանը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ 41-րդ րոպեին, սակայն արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը չկարողացավ գրավել իր նախկին թիմի դարպասը: Խաղի վերջնամասում Իգուաինը նաեւ հեռացվեց դաշտից:

«Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 34 միավոր եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից»: «Միլանը» 21 միավորով 5-րդն է:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Միլան» - «Յուվենտուս»՝ 0:2 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 8, Կրիշտիանու Ռոնալդու, 81

Հեռացում՝ Գոնսալո Իգուաին, 84 («Միլան»)

Չիրացված 11 մետրանոց՝ Գոնսալո Իգուաին, 41 («Միլան»)

«Սասուոլո» - «Լացիո»՝ 1:1 (տեսանյութ)

Ջիանմարկո Ֆերարի, 15 – Մարկո Պարոլո, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով