09:09  ,  12 նոյեմբերի, 2018

Մաուրիցիո Սարին ռեկորդ է սահմանել Պրեմյեր լիգայում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Էվորտոնի» հետ գոլազուրկ ոչ ոքիի արդյունքում, գրում է Gracenote-ը:

Սարին առաջին մարզիչն է, որ Պրեմյեր լիգայում նորամուտի մրցաշրջանում չի պարտվում մեկնարկային 12 տուրերում: Այդ խաղերում «Չելսին» տարել է 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ ոքի եւ 28 միավորով երրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Չելսին» չի պարտվել 18 խաղ անընդմեջ: Իտալացի մասնագետն այս ամռանը «Նապոլիից» է տեղափոխվել «Չելսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով