00:10  ,  12 նոյեմբերի, 2018

Լյուիս Հեմիլթոնը՝ Բրազիլիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով:

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Հեմիլթոնին  հաջորդեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը:

Այս Մեծ մրցանակի արդյունքում «Մերսեդեսն» ապահովեց կոնստրուկտորների գավաթի հաղթողի կոչումը:

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը նախորդ փուլում էր ապահովել առաջին տեղը՝ 5-րդ անգամ է դառնալով Ֆորմուլա-1-ի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում