23:05  ,  11 նոյեմբերի, 2018

«Լայպցիգն» ու «Այնտրախտը» շրջանցեցին «Բավարիային», 20-ամյա Յովիչը գլխավորեց ռմբարկուների ցուցակը

Գերմանական Բունդեսլիգայում նոյեմբերի 11-ին անցկացվեցին 11-րդ տուրի վերջին 2 խաղերը:

«Լայպցիգը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լեւերկուզենի «Բայերի» դարպասը, իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ուժեղ գտնվեց Գելզենկիրխենի «Շալկեից»՝ 2:0: «Այնտրախտից» դուբլի հեղինակ դարձավ սերբ 20-ամյա հարձակվող Լուկա Յովիչը, որը 9 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

«Լայպցիգը» 22 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ 20 միավոր վաստակած «Այնտրախտը»՝ չորրորդ: 20 միավոր ունի նաեւ 5-րդ տեղ նահանջած Մյունխենի «Բավարիան», որն այս տուրում 2:3 հաշվով պարտել էր առաջատար Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լայպցիգ» - «Բայեր»՝ 3:0 (տեսանյութ)

Յունուս Պոուլսեն, 27, 85, Լուկաս Կլոստերման, 68

«Այնտրախտ» - «Շալկե»՝ 3:0

Լուկա Յովիչ, 61, 73, Սեբաստիան Հելեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով