21:19  ,  11 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի կազմը Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ազգային թիմ է վերադառնում Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում 2 հանդիպում է անցկացրել 2014 թվականին: Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում 30-ամյա Կարապետյանը դարձել էր 29 գոլի հեղինակ եւ երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում: Նախօրեին նա դուբլի հեղինակ էր դարձել «Պետանժի» դեմ Լյուքսեմբուրգի առաջնության 11-րդ տուրի խաղում (5:1):

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)               

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՖՖ կայքի հետ զրույցում նշել է, որ Մարկոս Պիզելին, Անդրե Կալիսիրը, Հրայր Մկոյանը, Հայկ Իշխանյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Արթուր Սարկիսովը, հավաքական չեն հրավիրվել վնասվածքների, իսկ Արաս Օզբիլիսը՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Հայաստանի հավաքականի հավաքը կսկսվի նոյեմբերի 12-ին Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը կմասնակցեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչպես նաեւ նախապես Երեւան ժամանած Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Մալաքյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Սարկիսովը։    

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվի Ջիբրալթար։ Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։ 

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին, իսկ Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում