19:55  ,  11 նոյեմբերի, 2018

«Ռոման» վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 12-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով ուժեղ գտնվեց «Սամպդորիայից»: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին (տեսանյութ): 

«Ռոման» 19 միավորով 6-րդ տեղում, իսկ «Սամպդորիան» 12-րդն է՝ 18 միավոր:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 4:1

Ժուան Ժեզուս, 19, Պատրիկ Շիկ, 59, Ստեֆան Էլ Շարավի, 72, 90+3 – Գրեգորի Դեֆրել, 89

«Էմպոլի» - «Ուդինեզե»՝ 2:1

Միհա Զայց, 41, Ֆրանչեսկո Կապուտո, 51 – Իգնասիո Պուսետո, 81

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոդրիգո Դե Պաուլ, 80 («Ուդինեզե»)

«Կյեւո» - «Բոլոնիա»՝ 2:2

Ռիկարդո Մեգիորինի, 20 (11մ), Ջոել Օբի, 45 – Ֆեդերիկո Սանտանդեր, 5, Ռիկարդո Օրսոլինի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում