18:47  ,  11 նոյեմբերի, 2018

Tata Steel Chess India. Լեւոն Արոնյանը երկրորդն է արագ շախմատի մրցաշարում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ավարտված շախմատի արագ խաղի Tata Steel Chess India մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը:

Հայկական շախմատի առաջատարը 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը:

Մրցաշարի վերջին օրը Արոնյանն անցկացրեց 3 պարտիա՝ ոչ ոքի խաղալով հնդիկ Վիդիտի ու ադրբեջնացի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտվելով Պենտալա Հարիկրիշնային:

Առաջին տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 6 միավոր: Մրցաշարի 10 մասնակիցների թվում էին նաեւ ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, հնդիկներ Վիշվանաթան Անանդը, Սուրիա Գանգուլին ու Նիհալ Սարինը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը կմասնակցի նաեւ Tata Steel Chess India-ի կայծակնային խաղի (բլից) մրցաշարին, որը նույն մասնակիցներոց կանցկացվի նոյեմբերի 13-14-ը: Բլիցում Նիհալ Սարինին կփոխարի հնդիկ Պրագնանադհան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում