17:53  ,  11 նոյեմբերի, 2018

«Լիվերպուլը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Դաշտի տերերից աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 30 միավոր եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 2:0

Մոհամեդ Սալահ, 41, Ջերդան Շաքիրի, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում