16:08  ,  11 նոյեմբերի, 2018

Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը ոսկե մեդալ են նվաճել Լիտվայում

Լիտվայի Պանեւեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ:

Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող, Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես են եկել Արթուր Կրիկյանի գլխավորությամբ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում