13:30  ,  11 նոյեմբերի, 2018

Ալեքսանդր Կարապետյանի դուբլն ու Աղվան Պապիկյանի գոլը

Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 18-րդ տուրում «Օլիմպիան» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Բլեկիտինին»:

Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որն «Օլիմպիայի» մեկնարկային կազմում հանդես է եկել 70 րոպե: 

Լյուքսեմբուրգի առաջնության 11-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» մրցակից խաղադաշտում 5:1 հաշվով ուժեղ է գտնվել «Պետանժից»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու, 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը 2 անգամ աչքի է առաջին խաղակեսի վերջնամասում:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում Կարապետյանը դարձել էր 29 գոլի հեղինակ եւ երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում:

Տեսանյութում Ալեքսանդր Կարապետյանի գոլերը՝ 1:26-ից ու 2:33-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում