13:15  +04,  11 նոյեմբերի, 2018

NBA. Վերջին վայրկյաններին հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 116:100 հաշվով տնային հաղթանակ տարավ «Բրուքլինի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 28 միավոր:

«Լոս Անջելես Լեյքերը» Լեբրոն Ջեյմսի 25 միավորների օգնությամբ 101:86 հաշվով ուժեղ է գտնվել «Սակրամենտոյից»: Լեբրոնը հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Լուիս Ուիլյամսի հաղթական նետումը «Միլուոկիի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Բրուքլին»՝ 116:100 (36:30, 29:23, 29:21, 22:26)

«Սակրամենտո» – «Լեյքերս»՝ 86:101 (20:26, 24:24, 21:26, 21:25)

«Տորոնտո» – «Նյու Յորք»՝ 128:112 (25:25, 39:28, 36:29, 28:30)

«Կլիպերս» – «Միլուոկի»՝ 128:126 (լրացուցիչ ժամանակում) (33:24, 29:40, 27:20, 30:35, 9:7)

«Նոր Օրլեան» – «Ֆինիքս»՝ 119:99 (33:26, 28:27, 30:29, 28:17)

«Մեմֆիս» – «Ֆիլադելֆիա»՝ 112:106 (լրացուցիչ ժամանակում) (21:26, 29:37, 24:17, 28:22, 10:4)

«Չիկագո» – «Քլիվլենդ»՝ 99:98 (37:23, 16:30, 26:24, 20:21)

«Մայամի» – «Վաշինգտոն»՝ 110:116 (35:25, 26:33, 24:25, 25:33)

«Սան Անտոնիո» – «Հյուսթոն»՝ 96:89 (20:21, 32:29, 20:21, 24:18)

«Դալաս» – «Օկլահոմա»՝ 111:96 (23:22, 34:23, 25:25, 29:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ