12:10  ,  11 նոյեմբերի, 2018

Նոել Գեւորը կրել է կարիերայի երկրորդ պարտությունը

Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը (Նորայր Միքայելյան) Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (WBSS) քառորդ եզրափակիչում պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, լատվիացի Մայրիս Բրեդիսին:

Ամերիկյան Չիկագոյում կայացած մենամարտում 33-ամյա Բրիեդիսը հաղթել է մրացվարների միաձայն որոշմամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Մենամարտն անցկացվել է առաջին ծանր քաշային կարգում:

28-ամյա Նոել Գեւորը 25-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ կրել կարիերայի երկրորդ պարտությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English