10:49  ,  11 նոյեմբերի, 2018

Լիմոնժ. Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է պայքարից կիսաեզրափակիչում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Լիմոնժ քաղաքում ավարտին մոտեցող թենիսի մրցաշարի եզրափակիչ:

Չորրորդ շրջանում WTA-ի դասակարգման 105-րդ համարը հանդիպել է ռուսաստանցի Եվգենյա Ռոդինային: Առաջին սեթի մեկնարկում Գասպարյանը 9 րոպեում պարտվել է 3 գեյմ եւ 0:3 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից վնասվածքի պատճառով:

Եզրափակիչում Եվգենյա Ռոդինան կմրցի ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի հետ: 125 հազար դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում