01:39  ,  11 նոյեմբերի, 2018

«Նապոլին» հաղթեց հեղեղված խաղադաշտում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ջենոային» եւ հաղթեց 2:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում մրցավարը մի քանի րոպե ընդհատել է հանդիպումը հորդառատ անձրեւի պատճառով:

«Նապոլին» 28 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Յուվենտուսը» 11 խաղից հետո ունի 31 միավոր: «Ջենոան» 14 միավորով 14-րդն է:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ջենոա» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)

Կրիստիան Կուամե, 20 – Ֆաբիան Ռուիս, 62, Դավիդե Բիրասկի, 87, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս