23:51  ,  10 նոյեմբերի, 2018

Կարլսեն - Կարուանա. Երկրորդ ոչ ոքին

Լոնդոնում ընթացող Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երկրորդ պարտիան եւս ավարտվեց ոչ ոքի: Սպիտակներով խաղում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հաշիվը հավասար է՝ 1:1:

Երրորդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 12-ին: Գրոսմայստերները կանցկացնեն 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում