20:22  +04,  10 նոյեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Բորուսիա Մ.»-ն հաղթեց Բրեմենում եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Բրեմենում 3:1 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեան:

«Բորուսիան» 23 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ՝ 3 միավորի առավելության ձեռք բերելով երրորդ տեղում ընթացող «Բավարիայի» նկատմամբ, որն այս տուրում կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Մ.»՝ 1:3 (տեսանյութ)

Նուրի Շահին, 59 – Ալասան Պլեա, 39, 48, 52

«Դյուսելդորֆ» - «Հերտա»՝ 4:1

Տակասի Ուսամի, 50, Ռոուվեն Հենինգս, 63, Բենիտո Ռաման, 84, 90+2 – Դեյվի Զելկե, 88

Հեռացում՝ Մաքսիմիլիան Միտելշտեդտ («Հերտա»), 41, երկրորդ դեղին քարտ

«Ֆրայբուրգ» - «Մայնց»՝ 1:3

Ռոլանդ Շալաի, 72 – Ժան-Ֆիլիպ Գբամին, 6, Ժան-Ֆիլիպ Մատետա, 18, Քարիմ Օնիսիմո, 75

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 2:1

Անդրեյ Կրամարիչ, 65, Ռեյս Նելսոն, 83 – Ալֆրեդ Ֆինբոգասոն, 69

«Նյուրնբերգ» - «Շտուտգարտ»՝ 0:2

Տիմո Բաումգարտլ, 68, Էրիկ Տոմի, 82

 «Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: