18:15  +04,  10 նոյեմբերի, 2018

Գոռ Մինասյանն՝ աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը +109 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ երկամարտում հավաքելով 450 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (աշխարհի ռեկորդ):

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը մեկնարկեց 200 կգ-ով, երկրորդ փորձի ժամանակ կարողացավ բարձրացնել նաեւ 205 կգ արդյունքը եւ գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Լաշա Տալախաձեին՝ 217 կգ: 211 կգ բարձրացնել Մինասյանին չհաջողվեց:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 240կգ-ով եւ բարձրացրեց առաջին փորձի ժամանակ: Երկրորդ փորձի ժամանակ հայ մարզիկը բարձրացրեց 245 կգ, որից հետո պատվիրեց նաեւ 250 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել եւ գրավեց երկրորդ տեղը: Տալախաձեն հրում վարժությունում ցույց տվեց 257 կգ՝ աշխարհհի ռեկորդ: Նա դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ