19:24  ,  10 նոյեմբերի, 2018

Ագուերոն մանչեսթերյան դերբիից առաջ ներկել է մազերը (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից առաջ մազերը ներկել է փոխրագույն:

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում