17:33  ,  10 նոյեմբերի, 2018

Tata Steel Chess India. Արոնյանն ու Նակամուրան կիսում են առաջին տեղը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվող շախմատի արագ խաղի Tata Steel Chess India մրցաշարի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ կիսում է առաջին տեղը՝ 4.5-ական միավոր:

Հայ գրոսմայստերը մրցաշարի երկրորդ օրը, չորրորդ տուրում սպիտակներով հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին, 5-րդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, 6-րդ տուրում սեւերով հաղթել է հնդիկ Սուրիա Գանգուլիին:

Հիշեցնենք, որ առաջին օրը Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, հաղթել էր հնդիկ Նիհալ Սարինին:

Նոյեմբերի 11-ին կանցկացվեն մրցաշարի վերջին երեք տուրերը: Շախմատիստները հանդես կգան նաեւ կայծակնային խաղի մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում