16:32  ,  10 նոյեմբերի, 2018

ԱԱ. Արփինե Դալալյանը 18-րդն է

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են ավարտել կանայք: +87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Արփինե Դալալյանը, որը հանդես է եկել C խմբում եւ երկամարտի 239 կգ (101+138) արդյունքով գրավել է 18-րդ տեղը բոլոր խմբերի ընդհանուր ցուցակում:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Տատյանա Կաշիրինայի երկամարտի արդյունքն է 330 կգ (145+185):

Աշխարհի առաջնությունը կավարտեն +109 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը կներկայացնի Գոռ Մինասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում