14:11  ,  10 նոյեմբերի, 2018

Արթուր Վանեցյանը պարգեւատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով:

ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Լեգենդար «Արարատ-73-ի» 7 համարը Երեւանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն, 1973 եւ 1975 թթ. գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով (392) ռեկորդակիր է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով