02:18  ,  10 նոյեմբերի, 2018

Կարլսենն ու Կարուանան 115 քայլում ոչ ոքի խաղացին չեմպիոնական մրցամարտի առաջին պարտիայում

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան դասական խաղի առաջին պարտիայում կատարեցին 125 քայլ եւ համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղում էր Կարուանան:

Գրոսմայստերները մինչեւ նոյեմբերի 26-ը կանցկացնեն 12 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի արագ շախմատի թայ-բրեյք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում