21:08  ,  9 նոյեմբերի, 2018

ՉԼ. Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն գոլ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթում էին մինչեւ 86-րդ րոպեն, սակայն անգլիական ակումբը 2 գոլ խփեց վերջնամասում եւ հաղթեց 2։1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս