20:31  +04,  9 նոյեմբերի, 2018

Տիգրան Կիրակոսյանն՝ աշխարհի փոխչեմպիոն (ուղիղ եթեր)

Բուխարեստում մեկնարկած  սամբոյի աշխարհի առաջնությունում (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Կիրակոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը գոտեմարտեց ռուսաստանց Անդրեյ Կուբարկովի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն հաղթանակը տրվեց ռուս սամբիստին։ Հայ մարզիկը գոտեմարտի ընթացքում պարբերաբար դժգոհում էր անարդար մրցավարությունից։

Հայաստանը Բուխարեստում ներկայացնում են նաեւ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արման Նիազյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Կանանց մրցաշարում հայտավորված են Ասյա Լալազարյանը (48 կգ) և Աննա Մկրտչյանը (+80 կգ)։

Զուգահեռաբար  կանցկացվի մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Մխիթար  Մխիթարյանը (57 կգ), Կարեն Իսախանյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Դավիթ Պետրոսյանը (82 կգ):  

77 երկրի 720 մարզիկ – մարզուհի կայքարի մեդալների 27 հավաքածուի համար: Չեմպիոնը կստանա 3 հազար, արծաթե մեդալակիրը` 2 հազար, երրորդ մրցանակակիրը ` 1,5 հազար ԱՄՆ դոլար: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: