19:47  ,  9 նոյեմբերի, 2018

Մ–23 ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը նոյեմբերի 11–ին կմեկնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը կազմում ընդգրկել է  Նորայր Հախոյանին (55 կգ), Արմեն Մելիքյանին (60 կգ), Արմեն Հակոբյանին (72 կգ), Սերյոժա Բեռնեցյանին (77 կգ), Գեղամ Թորգոմյանին (82 կգ) և Էդգար Խաչատրյանին (130 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականում ընդգրկվել են Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Թիմը մրցավայր  կուղեկցեն  (նոյեմբերի 15 –ին)  գլխավոր  մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Ենոքյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում