18:14  ,  9 նոյեմբերի, 2018

Tata Steel Chess India. Լեւոն Արոնյանն առաջատարն է

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկած շախմատի արագ խաղի Tata Steel Chess India մրցաշարի առաջին երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է առաջին տեղը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ։

Առաջին օրը Արոնյանը ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, հաղթել է հնդիկ Նիհալ Սարինի ն: Արագ շախմատի մրցաշարի 10 մասնակիցները երկու շրջանով կմրցեն մինչեւ նոյեմբերի 11-ը:

Կայծակնային խաղի մրցաշարը դարձյալ երկու շրջանով նույն մասնակիցներով տեղի կունենա նոյեմբերի 13-ից 14-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում