17:08  ,  9 նոյեմբերի, 2018

Նովակ Ջոկովիչն արժանացավ «Տարվա թենիսիստ» ու «Տարվա վերադարձ» մրցանակներին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկածով ճանաչվել է տարվա լավագուն թենիսիստ։ Սերբ թենիսիստն արժանացել է նաեւ «Տարվա վերադարձ» մրցանակին, փոխանցում է ATP-ի կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ջոկովիչն անցկացրել է 60 մրցախաղ, որոնցից 49-ում հաղթել է։ Այս տարի նա հաղթել է Ցինցինատիի ու Շանհայի «Մասթերսներում», ինչպես նաեւ 2 տիտղոս նվաճել «Մեծ սաղավարտի» մցաշարերերում՝ հաղթելով Ուիմբլդոնում ու US Open-ում։

Այս շաբաթ սերբ թենիսիստը 2 տարվա ընդմիջումից հետո դարձյալ գլխավորել էր համաշխարհային դասակարգման աղյուսակը: Բացի այդ, 2000 թվականից հետո առաջին անգամ մրցաշարջանը լավագույն 20-ից դուրս սկսած թենիսիստը բարձրանցավ առաջին տեղ: 18 տարի առաջ այդպիսի հաջողություն էր ունեցել ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը մրցաշրջանը սկսել էր համաշխարհային դասակարգման 38-րդ տեղում եւ դարձել էր առաջին ռակետ: Ջոկովիչն այս մրցաշրջանը սկսել էր ATP-ի վարկանիշային աղյուսակի 22-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում