16:30  ,  9 նոյեմբերի, 2018

Լիմոնժ. Մարգարիտա Գասպարյանը կիսաեզրափակիչում է

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը նվաճեց Ֆրանսիայի Լիմոնժ քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում WTA-ի դասակարգման 105-րդ համարը 6:4, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուսաստանցի Աննա Բլինկովայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 20 րոպե։

Կիսաեզրափակիչում Մարգարիտա Գասպարյանը կմրցի Անա Բոգդան (Ռումինիա) - Եվգենյա Ռոդինա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ։

125 հազար դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում