15:25  ,  9 նոյեմբերի, 2018

Դրոգբան պարտվել է կարիերայի վերջին պաշտոնական խաղում

USL-ի եզրափակիչում ամերիկյան «Ֆինիքս Ռայզինգը» նվազագույն հաշվով պարտվել է «Լուիսվիլ Սիթիին»։ «Ֆինիքս Ռայզինգի» 40-ամյա կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան անցկացրել է կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հաղորդում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան 2017-ից է խաղում ամերիկյան ակումբում։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Լե-Մանում», «Գենգամում», «Մարսելում», չինական «Շանհայ Շենհուայում», թուրքական «Գալաթասարայում» եւ MLS-ի «Մոնրեալ Իմփակտում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում