13:03  ,  9 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Դենի Ուելբեկին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել իր ակումբակից Դենի Ուելբեկին, որը լուրջ վնասվածք էր ստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:

«Շուտ առողջացիր, ընկեր: Շարունակիր պայքարել»,- թվիթերյան էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում անգլիացի հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել էր 30-րդ րոպեին: Գրանցվել էր 0:0 hաշիվը, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել Whoscored.com-ի վարկածով: Այդ ոչ ոքիից հետո անգլիական ակումբը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում