14:10  ,  9 նոյեմբերի, 2018

«Միլանի» կիսապաշտպանը չի խաղա 4 ամիս

Իտալական «Միլանի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Բիլյան վիրահատության է ենթարկվել Ֆինլանդիայում:

«Միլանի» կայքը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 4 ամիս: Բիլյան օրեր առաջ վնասվածք էր ստացել իտալական ակումբի մարզման ժամանակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 9 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում