11:45  ,  9 նոյեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին: Լոնդոնի «Արսենալը» ներկայացուցիչ չունի:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Մաթյո Վալբուենան («Ֆեներբահչե»), Տակումի Մինամինոն («Զալցբուրգ»), Միյատ Գաչինովիչը («Այնտրախտ») եւ Կոստաս Ֆորտունիսը («Օլիմպիակոս»), հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում