09:40  ,  9 նոյեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ն քննարկում է VAR համակարգը Չեմպիոնների լիգա բերել այս մրցաշրջանում

ՈւԵՖԱ-ն տեսակրկնապատկերների VAR համակարգը Չեմպիոնների լիգայի խաղերում կարող է կիրառել այս մրցաշրջանում, հաղորդում է BBC-ն:

ՈւԵՖԱ-ի ղեկավարները քննարկում են VAR համակարգն օգտագործել եզրափակիչ խաղերում: Այդ կերպ կազմակերպությունը ցանկանում է խուսափել մրցավարական սխալներից:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ VAR համակարգը հաջորդ մրցաշրջանից կիրառվի Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ այս ամռանը Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ն առաջին աշխարհի առաջնությունն էր, որում օգտագործվեց VAR համակարգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում