09:09  ,  9 նոյեմբերի, 2018

Ռոնալդուն դարձյալ չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնադու Սանտուշը հրապարակել է թիմի կազմը Իտալիայի եւ Լեհաստանի դեմ Ազգերի լիգայի խաղերի համար:

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ բացակայում է թիմի հայտացուցակից:

Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունից հետո 33-ամյա Ռոնալդուն չի հրավիրվում ազգային թիմ:

Իտալացիների դեմ Պորտուգալիայի հավաքականը կխաղա նոյեմբերի 17-ին, իսկ լեհերի հետ հանդիպումը կկայանա 3 օր անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում