20:10  ,  8 նոյեմբերի, 2018

Օզիլը չի բացառել, որ կարիերան կավարտի «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի բացառել, որ մինչեւ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը հանդես կգա անգլիական ակումբում:

«Ես դեռ երիտասարդ եմ՝ 30 տարեկան: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես պարզապես վայելում եմ եւ կարող եմ պատկերացնել, որ «Արսենալում» էլ կավարտեմ կարիերաս: Հնարավոր է՝ խաղամ մինչեւ 38 տարեկան»,- Օզիլի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

Օզիլը «Արսենալում» է 2013 թվականից: Դրանից առաջ հանդես է եկել «Ռեալում», «Վերդերում» եւ «Շալկեում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում