19:47  ,  8 նոյեմբերի, 2018

ՉԼ. Վինիսիուսը «Ռեալում» կրկնել է Կասիլյասի ցուցանիշը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ժունիոր Վինիսիուսը Չեմպիոնների լիգայում նորամուտը նշել է նույն տարիքում, ինչ իսպանական թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը: Երկուսն էլ առաջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրել են 18 տարեկան 188 օրականում եւ այդ ցուցանիշով կիսում են երրորդ տեղը:

Երկրորդ տեղում է «Ռեալի» լեգենդ Ռաուլը՝ 17 տարեկան 78 օրական: Առաջին տեղը զբաղեցնում է Խոսե Ռոդրիգեսը՝ 17 տարեկան 354 օրական:

Հիշեցնենք, որ Վինիսիուսը փոխարինման էր դուրս եկել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ չորրորդ տուրի խաղում եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալը» հաղթել է 5:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում