18:48  ,  8 նոյեմբերի, 2018

Tata Steel Chess India. Արոնյանի առաջին մրցակիցը Նակամուրան է

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում նոյեմբերի 9-ին կմեկնարկի շախմատի արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին օրը կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ հնդիկներ Նիհալ Սարինի ու Վիշվանաթան Անանդի հետ: Արագ շախմատի մրցաշարի 10 մասնակիցները երկու շրջանով կմրցեն մինչեւ նոյեմբերի 11-ը:

Կայծակնային խաղի մրցաշարը դարձյալ երկու շրջանով նույն մասնակիցներով տեղի կունենա նոյեմբերի 13-ից 14-ը:

Մրցաշարերին կմասնակցեն նաեւ ադրբեջնացի Շաքրիյար Մամեդյարովը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիտը, Գանգուլին եւ Պրագնանադհան (բլիցում Նիհալի փոխարեն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում