17:20  ,  8 նոյեմբերի, 2018

ԱԱ. Տաթեւ Հակոբյանը 3 փորձն էլ ձախողեց

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգի A խմբում չկարողացավ պոկում վարժությունում բարձրացնել պատվիրած 104 կգ-ն՝ ձախողելով երեք փորձն էլ: Հրում վարժությունում պատվիրել էր 130 կգ, սակայն հրաժարվեց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսել էր Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգում հայ մարզիկը պոկում վարժությունում պատվիրել էր 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողել:

Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում գրավել էր 7-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 365 կգ (160+205): Հրում վարժությունում Մկտչյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ:

Աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ էր մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը գրավել էր 9-րդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին գրանցել էր 210 կգ (95+115) արդյունք:71 կգ քաշային կարգի B խմբում Լիանա Գյուրջյանը երկամարտի 195 կգ (85+110) արդյունքով գրավել էր 19-րդ տեղը: 

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ):

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշգաբադ են մեկնել նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում