16:54  ,  8 նոյեմբերի, 2018

Լիմոնժ. Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ֆրանսիայի Լիմոնժ քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում WTA-ի դասակարգման 105-րդ համարը 3 սեթում հաղթեց ռումինացի Մոնիկա Նիկուլեսկուին: 2 ժամ 38 րոպե մրցախաղում հայ մարզուհին առավելության հասավ 6:7, 6:2, 6:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Աննա Բլինկովան: 125 հազար դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում