15:58  ,  8 նոյեմբերի, 2018

Հայաստանի Գավաթ. «Լոռին» ու «Բանանցը» կազմեցին կիսաեզրափակիչի երկրորդ զույգը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Վանաձորի «Լոռին» ու Երեւանի «Բանանցը»:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, իսկ «Լոռին» 1:1 հաշվով ավարտեց «Փյունիկի» հետ տնային հանդիպումը: Առաջին խաղերում «Լոռին» ու «Բանանցը» հաղթել էին 2 գոլի առավելությամբ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին «Ալաշկերտը» եւ «Արարատ-Արմենիան»:

Հայաստանի գործող գավաթակիրն է «Գանձասար-Կապանը», որը քառորդ եզրափակիչում 2 խաղերի արդյունքում պարտվեց «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

Նոյեմբերի 8

«Լոռի» - «Փյունիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:0)

Ուգոչուկվու Իվու, 90+4 - Ալիկ Առաքելյան, 40

«Արարատ» - «Բանանց»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:3)

Էրիկ Պետրոսյան, 50

Հեռացում՝ Վոլոդյա Սամսոնյան, 89 («Արարատ»)

Նոյեմբերի 7

«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)

Սարգիս Շահինյան, 90+3

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:1)

Չարլզ Մոնսալվո, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս