14:40  ,  8 նոյեմբերի, 2018

Ռոնալդուն ցուցադրում է որովայնի մկանները, Մոուրինյոն հիշեցնում է խաղի հաշիվը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը:

Ծաղրանկարում «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին է ցուցադրում որովայնի մկանները, իսկ պորտուգալացի մասնագետը հիշեցնում է խաղի հաշիվը:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում իտալական ակումբը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթում էր մինչեւ 86-րդ րոպեն, սակայն մանչեսթերցիները 2 գոլ խփեցին վերջնամասում: Հանդիպման վերջում Ժոզե Մոուրինյոն ձեռքը դրել էր ականջին՝ ակնարկելով, որ չի լսում իտալացի երկրպագուների ձայները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում