11:40  ,  8 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ռիհադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեման («Ռեալ») եւ Միլան Պավկովը («Զրվենա Զվեզդա»):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում