Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում G խմբում ընդգրկված իտալական «Ռոման» Մոսկվայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:
«Ռոման» 9 միավորով ընթացիկ առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն 4 միավորով երրորդն է:
H խմբում իսպանական «Վալենսիան» ընդունեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ հաղթեց 3:1 հաշվով:
«Վալենսիան» ընթացիկ երկրորդ տեղում ՝ 5 միավոր: «Յանգ Բոյզը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր:
G խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (տեսանյութ)
Արնոր Սիգուրդսոն, 51 – Կոստաս Մանոլաս, 4, Լորենցո Պելեգրինի, 59
Հեռացում՝ Հյորդուր Մագնուսոն (ԲԿՄԱ), 56, երկրորդ դեղին քարտ
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն. «Ռոմա»՝ 9 միավոր, «Ռեալ»՝ 6 (3 խաղ), ԲԿՄԱ՝ 4, «Վիկտորիա Պլզեն» ՝ 1 (3 խաղ):
H խումբ
«Վալենսիա» (Իսպանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:1 (տեսանյութ)
Սանտյագո Լորենսո, 14, 42, Կարլոս Սոլեր, 56 – Ռոժեր Ասալե, 37
Հեռացում՝ Սեկու Սանոգո («Յանգ Բոյզ»), 77
«Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 00:00
Մրցաշարային դրություն. «Յուվենտուս» ՝ 9 միավոր (3 խաղ), «Վալենսիա»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4 (3 խաղ), «Յանգ Բոյզ»՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում